Ճագարի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье у Братца Кролика), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է «Էկրան» ստուդիայում, 1986 թվականին, ռեժիսորներ Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ջ. Հարիսի «Քեռի Ռիմուսի հեքիաթներ» գրքի, որը հիմնված է ամերիկյան սևամորթների ժողովրդական հեքիաթների վրա։ Տևողությունը 19 րոպե, 23 վայրկյան է։
Եղբայր ճագարը նոր տուն է ստանում և որոշում է ընկերներին հրավիրել նորամուտի երեկույթի։ Ճագարն իր ճանապարհին նա հանդիպում է Եղբայր աղվեսին, որն ուզում էր ճագարից «ապուր պատրաստել»։ Եվ որքան էլ Աղվես եղբայրը փորձում էր նրան թակարդի մեջ գցել, ճագարը, որն առանձնանում էր իր խելքով և սրամտությամբ, հիմարացնում է աղվեսին։ Նրանց մեջ թշնամություն է մնում, բայց նորամուտը պսակվում է հաջողությամբ։